Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Փրկեց Ռուսաստանի գեղասահքի դեմքը

Փրկեց Ռուսաստանի գեղասահքի դեմքը
03.04.2016 | 17:53

Մրցաշրջանի բոլոր խոշոր մարզական միջոցառումներում (գրան պրիի մրցաշարեր, Ռուսատանի Դաշնության ու Եվրոպայի առաջնություններ) հաղթանակ տարած գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (մարզիչ՝ Էթերի Տուտբերիձե) անպարտելի մնաց նաև Բոստոնում ավարտված աշխարհի առաջնությունում՝ ցույց տալով ֆենոմենալ արդյունք, իսկ ազատ վարժությունում նրա հավաքած 150,10 միավորը համաշխարհային նոր ռեկորդ է: Մեդվեդևան, ով հորենական ազգանվամբ Բաբասյան է, փաստորեն փրկեց Ռուսաստանի գեղասահքի դեմքը, եթե նկատի ունենաք, որ առաջնությունը ձախողեցին թե պարային ու մարզական զույգերը, թե մենասահորդ տղամարդիկ: Նկատենք, որ երկրորդ տեղում հայտնված Էշլի Վագները որոշակիորեն նույնպես հայկական «կնիք» ունի: Նրան մարզում է անվանի մարզիչ, ներկայումս ԱՄՆ-ում ապրող ու գործող Ռաֆայել Հարությունյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ